Գաֆէսճեան արվեստի կենտրոնը օգոստոսի 25-ին հրավիրում է բոլորին «Արվեստի ընտանիք» ամառային ընտանեկան խաղ-մրցաշարի եզրափակիչ փուլին, որին կմասնակցեն նախորդ 7 փուլերի հաղթող ընտանիքները: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Գաֆէսճեան արվեստի կենտրոնից:
Մրցույթը ունի յոթ փուլ եւ կլինի յոթ հաղթող ընտանիք, գլխավոր մրցանակը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Ընտանեկան անդամակցության քարտն է, որի միջոցով մեկ տարվա ընթացքում ամբողջ ընտանիքը անվճար կկարողանա այցելել Գաֆէսճեան արվեստի կենտրոնի մշտական եւ ժամանակավոր բոլոր ցուցադրությունները, կստանա զեղչեր Թանգարանի խանութի տեսականու, դասական եւ ջազ համերգաշարերի համար, կունենա մի շարք առավելություններ:
Նշենք, որ «Արվեստի ընտանիք» կրթական ծրագրի եզրափակիչ փուլը տեղի կունենա օգոստոսի 25-ին, ժամը 15:00-ին, Կենտրոնի Խանջյան սրահում: Խաղին կհաջորդի մրցանակաբաշխություն եւ հյուրասիրություն:




























