Օգոստոսի 23-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել 22-ամյա մի երիտասարդ եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, վարելով եղբորն ամրակցված «ՎԱԶ-2107» մակնիշի տաքսի ավտոմեքենան, Արմավիրի մարզի Այգեկ գյուղի կենտրոնական ճանապարհին վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի եւ պատահական ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:


























