«Հրապարակը» գրում է, որ Գյումրիի քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանը մտել է ակտիվ ընտրապայքարի մեջ եւ արդեն իսկ գյումրեցիներին զարմացրել է իր մի քանի հայտարարություններով:
Մասնավորապես, Բալասանյանը հերքել է Գյումրիի քաղաքապետարանի շարքային եւ միջին (այսինքն՝ աշխատավարձով տուն պահող) աշխատողների շրջանում տարածված խոսակցությունները, իբր ինքը քաղաքապետ դառնալուց հետո բոլորին ազատելու է զբաղեցրած պաշտոններից, եւ ասել է, որ կադրերի հարցում առաջնորդվելու է բացառապես անձի մասնագիտական որակներով:
Մյուս հայտարարությունն ավելի արտառոց է՝ Բալասանյանը, որպես քաղաքապետի թեկնածու, հայտարարել ու խոստացել է վերացնել կոռուպցիան քաղաքապետարանից եւ նրա ենթակա կառույցներից: Գյումրեցիները, ի պատասխան այս հայտարարությունների, ասում են՝ Բալասանյանի հույսը մեր կարճ հիշողության վրա՞ է: Կապրենք՝ կտեսնենք:




























