Օգոստոսի 24-ին, ժամը 21.00-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Հ. Քոչար եւ Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 16-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: