Օգոստոսի 26-ին, ժամը 17.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Ճամբարակի բաժնում  հաղորդում է ստացվել, որ  շմոլ  գազի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել 33-ամյա Անահիտ  Շ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, շմոլ  գազից թունավորվել է իրենց տան լոգարանում:

Կատարվում է հետաքննություն: