Օգոստոսի 25-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի եւ Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 28-ամյա Զոհրապ Հ.-ին, որը մայիսի 3-ից հետախուզվում էր ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե օգոստոսի 26-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները Դուբայ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 31-ամյա Դավիթ Ղ.-ին, որը 2010 թ. սեպտեմբերի 11-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով: