Օգոստոսի 24-ին ավարտվել է Վայոց Ձորի մարզում սեպտեմբերի 23-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածուների առաջադրման գործընթացը: Թեկնածուների գրանցումը կիրականացվի օգոստոսի 24-ից 29-ը:

ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Վայոց Ձորի 44 համայնքներից 36-ում: Այդ թվում երկու քաղաքային համայնքներում` Վայքում եւ Եղեգնաձորում, նախատեսված են քաղաքապետերի ընտրություններ:

Վայքում 3 թեկնածու է` ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործող քաղաքապետ, հանրապետական Հարություն Սարգսյանը, ինքնաառաջադրված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Բաբա Բաբայանը եւ անկուսակցական Թարո Ավետյանը:

Եղեգնաձորում առաջադրված է քաղաքապետի երկու թեկնածու` ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործող քաղաքապետ, հանրապետական Սիրեկան Բաբայանը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից` ԲՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը: