Այս տարի Վրաստանի հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստումը կազմակերպվել է բնագիտամաթեմատիկական առարկաների գծով:
ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերապատրաստումն իրականացրել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի առաջատար մասնագետները, Վրաստանի Քութայիսի քաղաքի Զուրաբ Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցում` օգոստոսի 16-ից 20-ը ներառյալ:
Դասընթացներին մասնակցել են Վրաստանի հայկական դպրոցների մաթեմատիկայի 28 եւ ֆիզիկայի 20` ընդհանուր թվով 48 ուսուցիչ: Դասընթացներն ավարտած ուսուցչներին կտրվեն համապատասխան վկայականներ:
Վերապատրաստման դասընթացներն առաջին անգամ կազմակերպվել են 2010 թվականին եւ ամենամյա պարբերականությամբ շարունակվում են մինչ այժմ: Նախորդ երկու տարիներին վերապատրաստվել է Հայոց լեզու եւ գրականություն, Հայոց պատմություն առարկաների եւ տարրական դասարանների 192 ուսուցիչ:




























