Հայաստանում ով չի ալարում եւ մի քանի ավել դրամ ունի, կարող է դառնալ որսորդմիության անդամ, ինչը շատ վատ է: Այս մասին այօսր`օգոստոսի 28-ին հրավիրված ասուլիսին ասաց Օրինավոր որսի ակումբ հասարակական նախաձեռնության ղեկավար Էդուարդ Սարիբեկյանը խոսելով որսի շրջանի սկիզբի, Հայաստանում որսի մշակույթի եւ օրենսդրական կարգավորման խնդիրների մասին:
Նրա խոսքով, որսասեզոնի բացմանը բոլոր որսահարթակները պատերազմի դաշտ են հիշեցնում: «Բոլոր կողմերից անկանոն կրակում են, ինչը սարսափելի է եւ շատ վատ»,- նկարագրեց Էդուարդ Սարիբեկյանը:
Վերջինս ցանկություն հայտնեց, որ ինչպես վարորդական իրավունքը, այնպես էլ որսորդության անդամատոմսը, զենքի թույլտվությունը Հայաստանում լինեն շատ դժվար հասանելի ու ոչ բոլորին մատչելի, եւ գուցե այդ դեպքում հնարավոր կլինի ինչ-որ բանի հասնել:




























