Օգոստոսի 28-ին, ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ այրվում է ավտոմեքենա: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է Դանիելյանին պատկանող «Օպել Կորսա» մակնիշի 32 UO 125 պետհամարանիշի ավտոմեքենայի դիմային մասը եւ հետեւի նստատեղը:


























