Օգոստոսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի առողջապահության նախարարության «Թեժ գիծ» (հեռ. 52-88-72) ծառայությունով արձանագրվել է 107 հեռախոսազանգ, որից 70-ը` աշխատանքային ժամերին (09:00-18:00-ին), իսկ 37-ը` երեկոյան, ինչպես նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին:
Արձանագրված հեռախոսազանգերը ըստ բնույթի այսպիսին են`
• տեղեկատվական-47,
• առաջնային առողջության պահպանման կենտրոններից-21,
• հիվանդանոցային ստացիոնար բուժօգնության խնդիրներ-10,
• օձի խայթոց-6 (սա նշանակում է, որ նշված շաբաթվա ընթացքում հանրապետությունում օձի խայթոցի 6 դեպք է արձանագրվել),
• այլ – 23։
Նշված հեռախոսազանգերից 19-ը եղել է բողոքի տեսքով, որոնց մասին զեկուցվել է ՀՀ առողջապահության նախարարին: Նախարար Դումանյանի հանձնարարությամբ յուրաքանչյուր դեպքի առթիվ համապատասխան պարզաբանում է տրվել:




























