Օգոստոսի 28-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Ֆորդ-Տրանզիտ»  մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Վրաստան ավտոճանապարհի 78-րդ կմ-ին դուրս գալով բանուկ մասից՝ բախվել է ճանապարհին կայանված  «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, ապա վրաերթի ենթարկել նույն վայրում գյուղմթերքներ վաճառող, 57-ամյա  Մելինե  Ավագյանին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վրաերթից հետո «Ֆորդ-Տրանզիտ»-ը բախվել է մոտակա բենզալցակայանի սյանը, իսկ վարորդը տուժողին թողնելով անօգնական` դիմել է փախուստի:

Մելինե  Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 23.00-ի սահմաններում մահացել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ «Ֆորդ-Տրանզիտ»-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: