«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ շինարարական աշխատանքների հետ կապված, օգոստոսի 31-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Երզնկյան, Օրբելի փողոցների, Կիեւյան փ. 18, 20, 30, 32, Սունդուկյան փ. 1-24, Բաղրամյան պ. 85, 89, Ա.Ավետիսյան փ. 1 համարների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




























