Օգոստոսի 29-ին, ժամը 20.40-ին,  ոստիկանության ծառայողնեը Արմավիրի մարզի Արևշատ գյուղից, գրպանահատություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 49-ամյա Սամվել Մ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա խոստովանել է, որ  օգոստոսի 14-ի երեկոյան Երևանի Մաշտոցի պողոտայում, թիվ 38 երթուղու միկրոավտոբուսում,  մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 100 եվրո, 50  դոլար, 43.000 դրամ և   բանկային քարտ:

Ոստիկանները պարզել են, որ տուժողը 28-ամյա Անաիդա Հ.-ն է:

Կատարվում է քննություն: