Մանկատների 27 շրջանավարտներ եւ 32 սոցիալապես անապահով անձինք բնակարաններ կստանան Մարալիկ քաղաքում` պետության սոցիալական բնակարանային ֆոնդից; ՀՀ կառավարությունն այսօր` օգոստոսի 30-ին որոշեց 15 մլն դրամ հատկացնել ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցի սոցիալական բնակարանային ֆոնդ հանդիսացող NN 25, 26, 33 եւ 34 շենքերի հարակից տարածքների բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքների իրականացման նպատակով: Այդ շենքերի կառուցումն  ավարտվել է գարնանը, սակայն հարակից տարածքների անբարեկարգության պատճառով դեռեւս բնակեցված չեն:

Ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի` արդեն սեպտեմբերին հնարավոր կլինի սկսել բնակեցումը: Նրա տեղեկացմամբ` ներկայում մոտ 300 երեխա հաշվառված է որպես առանց ծնողական խնամքի, նրանց բնակարանային ապահովումն իրականացնելու է կառավարությունը: