Սեպտեմբերի 2-ին, ժամը 19.49-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 23-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՊԱԶ» մակնիշի 1324Լ պ/հ (վարորդ` 1961 թ. ծնված Կ. ասատրյան), BMW մակնիշի 33 VԼ 215 պ/հ (վարորդ` 1984 թ. ծնված Գ.Ավետիսյան), «Օպել Վեկտրա» մակնիշի 09ՕՏ083 պ/հ (վարորդ` 1974 թ. ծնված Հ. Օզմանյան), BMW մակնիշի 11ՕՏ924 պ/հ (վարորդ` 1989 թ. ծնված ա. ավետիսյան) եւ «Օպել»մակնիշի 14 ՕՍ 779 պետհամարանիշերի (վարորդ` 1980 թ. ծնված Մ. Ուսնունց) ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, BMWմակնիշի 33 VL 215 պ/հ ավտոմեքենայի վարորդ Գ.Ավետիսյանը եւ ուղեւոր Հ. Մինասյանը (ծնվ.1995թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեծամոր քաղաքի հիվանդանոց: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: