Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն ճանաչվել է երկրի ամենաինտելեկտուալ նախարարը։ «Քվիրիսի ներկապնակ» օրաթերթի անցկացրած հարցումներով, Վաշաձեն գրավել է առաջին տեղը՝ հավաքելով 7.20 միավոր։ Երկրորդ տեղում է առողջապահության նախարար Ալեքսանդր Քվիթաշվիլին` 6.68 միավորով։

Եռյակը եզրափակում է կրթության եւ գիտության նախարար Դմիտրի Շաշկինը՝ 5.68 միավորով։ Շատ քիչ միավորներով նրանից ետ է մնում վարչապետ Նիկա Գիլաուրին՝ 5.63 միավոր։

Չորրորդ-հինգերորդ տեղերում մշակույթի եւ սպորտի նախարար Նիկոլոզ Ռուրուան է եւ ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին։

Հարցվածների կարծիքով ամենա ոչ ինտելեկտուալ գործիչը փախստականների եւ տեղահանվածների հարցերով նախարար Կոբա Սուբելիանին է։ Ըստ հարցվածների՝ Սուբելիանիից ավելի ինտելեկտուալ է արդարադատության նախարար Զուրաբ Ադեիշվիլին եւ վերաինտեգրման նախարար Թեմուր Յակոբաշվիլին։