Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 15 շենքի 121-րդ բնակարանի բնակչին սեպտեմբերի 4-ին մահացած են գտել: Բնակիչը հասցրել է ահազանգել «1-03» ծառայություն եւ հայտնել, որ վատառողջ է: Ինչպես հայտնում են ԱԻ նախարարությունից, շտապօգնության աշխատակիցները հասել են դեպքի վայր, բայց բնակիչը չի արձագանքել եւ նրանք ետ են վերադարձել: Դեպքի վայր է մեկնել փրկարար ջոկատը: Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը, ոստիկանները մուտք են գործել բնակարան եւ հայտնաբերել  1948թ. ծնված Կ. Բախշինյանի դին: