Կոտայքի մարզի 22-ամյա բնակիչ Մերուժան Ավետյանը սեռական հարաբերություններ է ունեցել 16 տարին չլրացած Արմավիրի մարզի բնակչուհի Թագուհի Գասպարյանի հետ: NEWS.am-ը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ սույն գործը քննվում է իրենց մոտ:
Առաջին դատական նիստը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին, իսկ հաջորդը նշանակվել է սեպտեմբերի 25-ին: Մինչ գործը դատարանում վարույթ ընդունվելը քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով`17 տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ` սույն օրենսգրքի 138-րդ, 139-րդ կամ 140-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-200 պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:
Ի դեպ, Մերուժանը նախապես տեղյակ է եղել, որ Թագուհու 16 տարին լրացած չէ: Մերուժանի նկատամամբ խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Հ.Գ Գործում ներգրավված անձանց անուն ազգանունները փոխված ենք ներկայացրել:


























