ՀԱԿ ներկայացուցիչ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը «168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրություններին։
«Մասնավորապես` Շիրակի մարզի Փանիկ գյուղի մասին ասել է. «Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանը` ՕԵԿ քվոտայով ներկայացված անձը, իր կրիմինալ հովանավորյալ, կրիմինալի օգնությամբ ընտրատարածքներում 12 ժամ անընդհատ պրովոկացիաներ է արել, սադրանքներ հրահրել: Երբ Վովա Գասպարյանը «պուպուշ-պուպուշ» ելույթներ է ունենում, թող փոխարենը ՝ ամեն մի հանցագործ ոստիկանի հետքը բռնի, ինչն այսօր գործում էր Արթիկի տարածաշրջանում: Էդ ելույթները մեզ պետք չեն, ժողովրդին պետք չեն: Ոստիկանությունը քրեական տարրերի հետ համատեղ կատարել է ընտրություն»: Մակեյանի խոսքով` իրենք պատրաստվում են բողոքարկել արդյունքները. «Բողոքարկումը վերահաշվարկի համար տրված է, արդեն դիմել են: 7 ձայնի տարբերությամբ իշխանության, ՕԵԿ-ի փչացած շերտը, որ այդտեղ տարածված է... էդ Արթուր Բաղդասարյանը փաստացի էդ կողմերից է: Ընդ որում` երեք թեկնածու է եղել. Երկուսը` բարձրագույն կրթությամբ, աշխատանքային փորձով: Հաղթող ՕԵԿ-ինը կրթություն չունի, պրոֆեսիոնալ ալկաշ է եւ պատերազմի ժամանակ էլ փախած է եղել»»,- մեջբերում է «168 ժամը»:




























