Գեղարքունիքի մարզում Ռուբենը 2 անգամ ամուսնության նպատակով փախցրել է Գոհարին, սակայն այդ առեւանգման փորձերը ամուսնությամբ չեն ավարտվել: NEWS.am-ը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրսվասության դատարանից տեղեկացավ, որ սույն գործը քննվում է  իրենց մոտ: Իսկ հերթսկան դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 13-ին:

Ռուբեն Խաչատրյանին եւ Գրիշա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Ռուբենը, նախնական համաձայնության գալով Գրիշայի հետ, Սարուխան գյուղի «Թուխմանուկ» կոչվող մատուռի մոտից ամուսնության նպատակով բռնություն գործադրելով Գոհար Աբգարյանի նկատմամբ` նրան նստեցրել են ավտոմեքենան, գաղտնի առեւանգել եւ տեղափոխել Երեւան քաղաք, սակայն Գոհարը չի համաձայնվել ամուսնանալ Ռուբենի հետ:

Բացի այդ, առաջին առեւանգումից հետո Ռուբենը դարձյալ նախնական համաձայնության գալով ինքնությունը դեռեւս չպարզված անձի հետ Գավառի պետական համալսարանի դիմացից, ամուսնության նպատակով, բռնություն գործադրելով բացահայտ առեւանգել են Գոհարին:

Ռուբենի եւ Գրիշայի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` մարդու առեւանգում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Սույն հոդվածը պատժվում է  ազատազրկմամբ 4-8 տարվա ազատազրկմամբ: Ներկա պահին որպես խափանման միջոց նրանց նկատմամբ ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:

Հ.Գ տուժողի եւ մեղադրյալների անուն-ազգանունները փոխված են ներկայացված: