2013 թվականի ՀՀ նախագահի ընտրությունները տեղի կունենան փետրվարի 18-ին, երկուշաբթի օրը: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Այս փաստը «ՀԺ» թղթակցի հետ զրույցում չի հերքել նաեւ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նա հրաժարվել է ընտրությունների ընթացակարգին առնչվող մանրամասներ հաղորդել, թերեւս, առաջնորդվելով «օրը կգա` բարին հետը» բառուբանով»,- գրում է «Հայկական ժամանակը»: