Թուրքիայի հարավ-արեւելյան Դիարբեքիր նահանգի եւ Շրնաք նահանգի Իդիլի շրջանի 8 դպրոցներ ենթարկվել են բոցավառվող հեղուկներով հարձակման։
Քրդական ANF գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձիք, բողոքելով տարիներ առաջ այս օրը PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին Սիրիայից հեռացնելու որոշման դեմ, բոցավառվող հեղուկներով հարձակում են գործել Իդիլի դպրոցների դեմ։
Հարձակումներ են տեղի ունեցել նաեւ Դիարբեքիրում գտնվող մի շարք դպրոցների դեմ։
Հարձակումների հետեւանքով Իդիլում եւ Դիարբեքիրում վնասվածքներ են ստացել 5 դպրոցական։





























