Արմավիրի մարզում 30-ամյա հարսը` Մ.Ն-ն թալանել է սկեսուրին նրան պատճառելով 410.000 ՀՀ դրամի նյութական վնաս: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը այսօր` հոկտեմբերի 9-ին իրենց մոտ է ստացվել:

30-ամյա հարսին` Մ.Ն-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2012թ. մայիսի 3-ին հյուրընկալված լինելով Արմավիրի մարզի Արեւաշատ գյուղում` իր  սկեսուր Ս.Բ-ի բնակարանում, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ հյուրասենյակի պահարանի միջից գաղտնի հափշտակել է Ս. Բ-ին պատկանող ոսկե վզնոցը եւ ոսկյա մատանին, վերջինիս պատճառելով զգալի չափերի հասնող` 410 հազար դրամի նյութական վնաս:

Մ.Ն-ը մեղադրվում է ՀՀ քր.օրի 177 հոդ.1-ին մասով նախատեսված հանցավոր արարքի կատարման մեջ` գողությունը՝ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը` զգալի չափերով` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 100-400-պատիկի չափով,  կամ կալանքով` 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով: Նրա նկատմամբ ստորագրությամբ չհեռանալու մասին խափանման միջոց է ընտրվել: