«Հրապարակին» հասած տեղեկություններով, քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանը ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում իր ոլորտում հայտնաբերված խոշոր չարաշահումներով որպես վկա հարցաքննվելով՝ չի պրծնելու:

Երեկ լուրեր էին պտտվում, թե պատրաստվում են Վարդան Վարդանյանի դեմ եւս քրգործ հարուցել: Սակայն հարցը լուրջ քննարկվում է, եւ  հնարավոր է՝ «լուծումներ» գտնելու դեպքում  չհարուցվի: «Լուծումներից» մեկն էլ  համարվում է   յուրացված գումարը պետբյուջե վերադարձնելու տարբերակը: