«Նիկոլը բավականին լուրջ երիտասարդ է: Գտնում եմ, որ նա քաղաքականության մեջ հաջողությունների կհասնի»,- Այս մասին «168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀՇ անդամ Երջանիկ Աբգարյանը` անդրադառնալով ՀԱԿ-ի կազմում ընդգրկված «Մարդու իրավունքներ-96» կուսակցության հայտարարությանը, որով նախագահական ընտրություններում ՀԱԿ-ի կողմից որպես թեկնածու առաջարկվում է առաջադրել Նիկոլ Փաշինյանին:
««Այս հայտարարությունը լուրջ չպետք է ընդունել: Դրանում կարծես սադրիչ պահեր կան, բայց, ըստ երեւույթին, իրականում պարապությունից, բամբասանքներից, դեսից-դենից այս նախաձեռնությունն առաջացել է: Ինչո՞ւ ոչ, եթե ժամանակը գա, կարող է իր թեկնածությունն առաջադրել: Բայց երիտասարդ է, դեռ ժամանակը չէ,-ասել է Ե. Աբգարյանը,- Ինձ համար Կոնգրեսն ունի մեկ թեկնածու՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի հաջողության հասնելը ավելի հավանական է, քան որեւէ այլ թեկնածուինը: Պետք է հաշվի առնել, թե ո՞վ ժողովրդի մեծ մասի համար ավելի ընդունելի կլինի: Ես կարծում եմ` ժողովուրդը սպասում է Լ. Տեր-Պետրոսյանի առաջադրվելուն»»,- մեջբերում է «168 ժամը»:





























