Սիվիլիթաս հիմնադրամի աշխատակիցները այսօր` հոկտեմբերի 19-ին, ժամը 12:30-ին Սիվիլիթասի գրասենյակից երթով կգնան գլխավոր դատախազություն, որպեսզի հանձնեն պահանջագիր-նամակն ու Սիվիլիթասի եւ Վարդան Օսկանյանի հանդեպ քաղաքական հետապնդումները դադարեցնել պահանջող ստորագրահավաքի արդյունքները:

Հիմնադրամի մամուլի ծառայությունից հայտնում են, թե հոկտեմբերի 7-ից 17-ը Սիվիլիթասի աշխատակիցների նախաձեռնած ստորագրահավաքին են միացել ավելի քան 13 հազար մարդ 65 երկրից, Հայաստանի տասնյակ գյուղերից ու քաղաքներից: Այս պահին ստորագրահավաքը դադարեցված է: