Հոկտեմբերի 23-ին, ժամը 06.38-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 30 շենքի 7-րդ բնակարանի բնակիչը գտնվում է անօգնական վիճակում եւ չի կարողանում բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի մասին տեղեկացվել է «1-03» ծառայության դիսպետչեր Մինասյանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, ննջասենյակում հայտնաբերել են անօգնական վիճակում գտնվող 1920թ. ծնված Անուշ Հայրապետյանին եւ հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին:


























