Կասկադի տարածքում տեղադրված հռոմեացի զինվորի արձանը չեն վնասել: «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի Հանրային կապերի եւ մաքրեթինգի պատասխանատու Լիլիթ Սոխակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքեց լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե հռոմեացի զինվորի արձանի առնանդամը կոտրել են: «Նման բան չկա, հռոմեացի զինվորի արձանը իր տեղում է, անվնաս, ամբողջ ընթացքում «Գաֆէսճեան» կենտրոնի արձանները հսկվում են պահնորդների կողմից, ամեն ինչ նորմալ է»,- ասաց Լիլիթ Սոխակյանը:
Նշենք, որ այսօր ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել արձանի վնասման վերաբերյալ:





























