Մահմեդականների հայտնի տոներից Կուրբան Բայրամը (Զոհաբերության տոն) կրկին մի շարք ստամբուլցիների եւ Ստամբուլ այցելած հյուրերի զարմանքն ու դժգությունն է առաջացրել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ այս տարի Կուրբան Բայրամին Ստամբուլում կրկին արյուն է հորդում՝ բառի բուն իմաստով։ Քաղաքացիների մորթած անասունների արյունը ջրահեռացման տարբեր համակարգերի միջոցով լցվել է Բոսֆորի նեղուցը ու ծովի ջուրը ներկել կարմիրով։

Նեղուցի ափին զբոսնող քաղաքացիներն ու հյուրերն իրենց դժգոհությունն են հայտնել նման իրավիճակի դեմ՝ շեշտելով, թե տեսարանը տհաճ է։ Մի շարք քաղաքացիներ պնդել են, թե պետությունը պետք է միջոցներ ձեռք առնի, որ անասունների թափած արյունը հողի մեջ անցնի, ոչ թե գա ծով թափվի։

Մի շարք քաղաքացիներ լուսանկարվել արյան ծովի ֆոնին։

Նշենք, որ նախորդ տարիներին եւս Թուրքիայում շատ քաղաքացիներ դժգոհում էին, որ զոհաբերվող անասունները մորթվում են հասարակական վայրերում՝ երեխաների աչքի առաջ, իսկ արյունը տարածվում էր շրջակայքում եւ ստեղծում տհաճ տեսարաններ։