Թուրքիայի Իզմիր նահանգի Ալաչաթը շրջանում ձկնորսության համար ծով դուրս եկած նավին կետերն անակնկալ են մատուցել։

Ձկնորսներից Գյոքհան Քաշգյուլը նշել է, թե բռնած ձուկը ջրից հանելու ժամանակ նկատել են իրենց նավի շուրջը հավաքված տարբեր չափի 8 կետերի։ Կետերից 3-ը մոտեցան մեր նավին եւ չէին վախենում։ Նման գեղեցիկ տեսարան ամեն անգամ տեսնել հնարավոր չէ»,-ասել է Գյոքհանը։