Ադրբեջանում Վրաստանի դեսպան Վանո Նոնիաշվիլին, որն այդ պաշտոնում նշանակվել էր անցած տարվա վերջին, հրաժարական է ներկայացրել:
Վրաստանի ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Իա Մախարիշվիլիի խոսքով, դիվանագետը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ անձնական հանգամանքների բերումով: Նախագահ Սահակաշվիլին բավարարել է դեսպանի դիմումը: Երկրի արտաքին քաղաքական գերատեսչության տվյալներով, Ադրբեջանում դեռ չի նշանակվել դիվանագիտական ներկայացուցչության նոր ղեկավար:
Նոնիաշվիլին հաստատվել էր խորհրդարանի կողմից՝ անցած տարվա նոյեմբերի 17-ին: Ավելի վաղ նա ղեկավարում էր Վրաստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:




























