ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը պաշտոնական այցով Մոսկվա է հրավիրել Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշին։
Այդ մասին հայտնել է Աբխազիայում Ռուսաստանի դեսպան Սեմյոն Գրիգորեւը։ Նրա խոսքով, Ռուսաստանը եւ Աբխազիան «փոխգործակցության բարձր մակարդակ են նախատեսում»։ «Դմիտրի Մեդվեդեւը պաշտոնական այցով Մոսկվա է հրավիրել Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշին։ Մենք կարծում ենք, որ այցը տեղի կունենա այն ժամանակ, երբ նորընտիր նախագահը կզբաղեցնի իր պաշտոնը»,- նշել է դեսպանը։
Նրա խոսքով, նախատեսվում է նաեւ կապերի ամրապնդում խորհրդարանների եւ այլ գերատեսչությունների մակարդակով։ «Աբխազական ղեկավարության հետ մենք երկու կարեւոր իրադարձություններ կնշենք՝ Աբխազիայի՝ 200 տարի Ռուսաստանի հովանու տակ գտնվելը եւ Հայրենական մեծ պատերազմի 65-ամյակը»,- հայտարարել է Գրիգորեւը։




























