Երեւանի քաղաքապետարանը Ամանորի եւ Սուրբ Ծնդյան տոնակատարությունների առթիվ հայտարարում է Ձմեռ պապիների եւ ձյունանուշների ստուգատես։
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչությունը հայտնում է, թե ցանկացողները մինչեւ ս/թ դեկտեմբերի 15-ից մինչեւ 20-ը ներառյալ կարող են դիմել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչություն աշխատանքային օրերին ժամը 10ից 12-ը։




























