Վերջին օրերին պարբերաբար ահազանգեր ենք ստանում, որ Երեւանում քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներում երեխաները հաճախ քնելու տեղ չեն ունենում, եւ պատճառն այն է, որ մահճակալները քիչ են: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Ահազանգերի հետքերով մեր թղթակիցը եղել է երեք մանկապարտեզում: Երեքն էլ գտնվում էին մայրաքաղաքի կենտրոնում: Պատկերը, որին մեր թղթակիցն ականատես է եղել Երեւանի կենտրոնում գտնվող մանկապարտեզներում, վեր է որեւէ տրամաբանությունից ու մարդկայնությունից: Մանկապարտեզներից երկուսի միջին եւ ավագ խմբերում ննջարաններ առհասարակ չկային: Խմբասենյակը զբաղեցնում էր ընդամենը շուրջ 20 քմ տարածք: Երեխաները խմբված էին իրենց սեղանների շուրջը: նրանք անգամ ազատ տեղաշարժվելու հնարավորություն չունեին: Իսկ համակենտրոնացման ճամբարից քիչ բանով տարբերվող այս մանկապարտեզներում, բնականաբար, խեղվելու են փոքրիկների հոգեբանությունը, բնավորությունն ու ազատության զգացումը:
Հայաստանի Հանրապետության «ազատ քաղաքացին» ձեւավորվում է մանկապարտեզից»,- գրում է «Հայկական ժամանակը»։




























