Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկվել է «Շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության համակարգի ներդրման սկզբունքների եւ ժամանակացույցի մասին» հարցը:

Հանձնաժողովի մամուլի ծառայությունը հայտնում է, թե ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացվող համարների տեղափոխելիության համակարգի ներդրման աշխատանքների ընթացքում, միջազգային փորձի ուսումնասիրության նպատակով, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից ցուցաբերվել է տեխնիկական աջակցություն:

Մշակված նախագծի քննարկման արդյունքում` սահմանվել են նշյալ համակարգի ներդրման սկզբունքներն ու հետագա գործողությունների ժամանակացույցը.

1. համակարգը գործարկվելու է 2014 թվականի հունվարի 1-ից,

2. հեռախոսահամարների տեղափոխելիությունը բաժանորդների համար իրականացվելու է 3, իսկ հետագայում՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում,

3. հեռախոսահամարների տեղափոխելիությունը բաժանորդների համար իրականացվելու է անվճար: