ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ ԱԺ դահլիճից, փաստորեն, դուրս է արել ԱՎԾ ղեկավար Ստեփան Մնացականյանին, որն ԱԺ էր գնացել 2013-2015թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի նախագիծը ներկայացնելու: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Բանն այն է, որ Մնացականյանը ԱԺ էր ներկայացել առանց փողկապի՝ շագանակագույն պիջակով եւ սեւ «վադալասկայով»: ԱԺ նիստի ժամանակ Հովիկ Աբրահամյանը մոտեցել է Մնացականյանին եւ «բրդբրդացել»: Դրանից հետո Մնացականյանը հեռացել է՝ մոտ 20 րոպեից վերադառնալով վերնաշապիկ հագած եւ փողկապ կապած: Լավ կլիներ, սակայն, որ Հովիկ Աբրահամյանը հարձակվեր ոչ թե խեղճուկրակ ԱՎԾ պետի, այլ օլիգարխ եւ կիսաօլիգարխ պատգամավորների վրա, որոնք երբեմն ԱԺ նիստի են գնում «բիսեդկի» հագուկապով»,- գրում է «Հայկական ժամանակը»։
Տեղադրություն




























