2009թ. առաջին կիսամյակում Լեռնային Ղարաբաղում ծնվել է 1306 երեխա՝ 180-ով կամ 16 տոկոսով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայությունը տեղեկացնում է, որ նորածինների 47,5 տոկոսը բաժին է հասնում քաղաքատիպ բնակավայրերին: 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատության նորածինների թիվն աճել է գրեթե բոլոր բնակավայրերում, հատկապես մեծ է աճը Հադրութի շրջանում՝ 46,5 տոկոս:

2008թ. համեմատությամբ նվազել է նաեւ մահացությունը՝ 11,5 տոկոս կամ 634 մարդ: Ազգաբնակչության բնական աճը կազմել է 63,9 տոկոս՝ 672 մարդ: Բնակչության մեխանիկական աճը 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ կազմել է 223 մարդ: