Մարտունի քաղաքի «Ալաշկերտ» հյուրանոցի 2-րդ հարկի հերթապահ Թ. Գ.-ն, հաճախորդ գրավելու համար հյուրանոցային հարկի համարները պոռնկությամբ զբաղվելու համար պարբերաբար տրամադրել է մարմնավաճառուհիներին: Մարտունի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն, Մարտունի քաղաքի «Ալաշկերտ» հյուրանոցի 2-րդ հարկի հերթապահ Թ. Գ.-ն հյուրանոցային հարկի համարները պարբերաբար տրամադրել է Խ. Հ.-ին, Ս. Շ.-ին, Է.-ին եւ Ք.-ին,ովքեր հաճախորդների հետ դրամական վարձատրության դիմաց զբաղվել են պոռնկությամբ, իսկ ինքը այդ կերպ հաճախորդներին գրավել է դեպի հյուրանոց, վարձատրության դիմաց նրանց պարբերաբար տրամադրել է հյուրանոցային սենյակներ` ստանալով գույքային օգուտ:
Այսինքն, կատարել է հանցագործություն, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռնալը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























