Դեկտեմբերի 23-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երեւանի Բաղրամյան պողոտայի եւ Դեմիրճյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես Բենց C-220» եւ «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բախման հետեւանքով «Մերսեդես Բենց C-220»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























