Դեկտեմբերի 23-ին, ժամը 21.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւան քաղաքի Բագրեւանդի փողոցում վրաերթի է ենթարկել 35-ամյա մի տղամարդու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի ենթարկվածը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























