Երվանդ Քոչարի 16 հարկանի  19 շենքի բակում այսօր՝ դեկտեմբերի 24-ին բնակիչները դիակ են հայտնաբերել: Ավելի ուշ պարզվել է, որ մահացածը Հարավ-Արեւմտյան թաղամասի  բնակիչ, 37-ամյա Արթուր Թորոսյանն է, ով նշված շենքում շինարարական աշխատանքներով է զբաղվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից:

NEWS.am-ի տեղեկություններով մահացածը շինարարական աշխատանքներ է իրականացրել դերասան Վարդան Պետրոսյանի եղբոր բնակարանում: Մեր տեղեկություններով, բանվորն ընկել է 14-րդ հարկից: