Երեկ՝ դեկտեմբերի 23-ին ծանր այրվածքներով Այրվածքաբանության կենտրոնի վերակենդանացման բաժանմունք են տեղափոխվել հայր ու որդի: NEWS.am-ի տեղեկություններով` նրանք Երեւանի Էստոնական փողոցի բնակիչներ են ու հրդեհի հետեւանքով են այրվածքներ ստացել:

Պարզվել է՝ 21-ամյա որդին ինքնասպանության փորձ է կատարել: Իրենց տան մեջ բենզինը լցրել է վրան եւ փորձել իքննահրկիզվել: Կրակը տարածվել է տնով մեկ, հայրը մի կերպ այն հանգցրել է եւ վնասվածքներ ստացել: Երկուսն էլ տեղափոխվել են Այրվածքաբանության կենտրոն: Որդին ավելի քան 50 տոկոսով այրվածքներ է ստացել, հայրը համեմատաբար ավելի քիչ: