Դեկտեմբերի 22-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի սկզբնամասում իրար են բախվել «Օպել-Վեկտրա» եւ «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդները եւ «ՎԱԶ-21099»-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: