Առաջիկա գիշերը Հայաստանի տարածքի մեծ մասում սպասվում են տեղումներ, որոնք վաղը ցերեկը կշարունակվեն միայն Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերում:
Առանձին տեղերում հնարավոր է քամու ուժգնացում մինչեւ 15 – 20 մ/վրկ.: Լեռներում բուք է, ճանապարհներին՝ մերկասառույց, տեղ-տեղ՝ մառախուղ:
«Հայպետհիդրոմետի» տվյալով՝ Երեւանում առաջիկա գիշերվա առաջին կեսին տեղումները կշարունակվեն, վաղը ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը մայրաքաղաքում կլինի -2-4, ցերեկը՝ +1+3.
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում. գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -2-7,
Կոտայքում. գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -2-7,
Գեղարքունիքում. գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -2-7,
Լոռիում. գիշերը՝ -5-10, ցերեկը՝ 0-5,
Տավուշում. գիշերը՝ -2-7, ցերեկը՝ 0+5,
Արագածոտնի լեռներում. գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -2-7,
Արագածոտնի նախալեռներում. գիշերը՝ -2-5, ցերեկը՝ 0+3,
Արարատում. գիշերը՝ -2-4, ցերեկը՝ 0+4,
Արմավիրում. գիշերը՝ -2-4, ցերեկը՝ 0+4,
Վայոց ձորի լեռներում. գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -2-7,
Վայոց ձորի նախալեռներում. գիշերը՝ -2-4, ցերեկը՝ 0+4,
Սյունիքի հովիտներում. գիշերը՝ -3+2, ցերեկը՝ -2+2,
Սյունիքի նախալեռներում. գիշերը՝ 0-5, ցերեկը՝ 0-3,
Լեռնային Ղարաբաղում. գիշերը՝ 0-5, ցերեկը՝ 0-3:





























