Ամերիկյան դոլարը շարունակվում է էժանանալ Հայաստանի ֆինանսական շուկայում՝ պայմանավորված նախաամանորյա տնտեսական աշխուժությամբ:

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ այսօր՝ դեկտեմբերի 24-ին կազմել է 403,25 դրամ; Ուրբաթ օրվա համեմատ դոլարն էժանացել է 0,79 դրամով կամ 0,17%-ով:

Բորսայում այսօր վաճառվել է 6,26 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլար արդեն կարելի է գնել 405 դրամով: Առքի առավել տարածված փոխարժեքն է 402 դրամը, հազվադեպ՝ 403 դրամը:

Forex միջազգային շուկայում դոլարն եվրո-դոլար զույգն այսօր հիմնականում սակարկվել է 1եվրո/1,32 դոլար մակարդակի մոտ: 

Ռուսաստանի կենտրոնական բանկը 3-օրյա նվազեցումից հետո այսօր փոքր ինչ բարձրացրել է դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ՝ 1 դոլարն արժե 30,8046 ռուբլի: