Դեկտեմբերի 24-ին, ժամը 17.24-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ կախվել ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները երթեւեկելի հատված են դուրս բերել բեռնատար ավտոմեքենան: