Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը, խոշոր չափերի հասնող գողություն է տեղի ունեցել Տավուշի մարզի Իջեւան քաղաքում: NEWS.am-ի Տավուշի թղթակցի փոխանցմամբ՝ թալանել են Իջեւան համայնքի ավագանու անդամ Արտակ Խաչատրյանի ոսկեղենի խանութը: Խանութը գտնվում է քաղաքի կենտրոնական հատվածում:

Տեղեկությունների համաձայն՝ գողերը տարել են խանութում եղած ողջ ոսկեղենը: Կատարվածի հետ կապված փորձեցինք պարզաբանումներ ստանալ անձամբ Արտակ Խաչատրյանից, ով սակայն հեռախոսազանգերին չպատասխանեց, հավանաբար նա այս պահին ոստիկանության Իջեւանի բաժնում կատարվածի վերաբերյալ բացատրություն է տալիս: Ոստիկանության լրատվական վարչությունից էլ հայտնեցին, որ իրենք կատարվածի մասին հստակ տեղեկություն դեռեւս չունեն եւ առաջարկեցին զանգահարել վաղը: