Դեկտեմբերի 25-ին, ժամը 15.10-ի սահմաններում, Գյումրի-Արմավիր ճանապարհի 22-րդ կմ-ին` Աղին գյուղի մոտ, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել ճամփեզրի հենասյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: