Դեկտեմբերի 25-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց Ե-320» մակնիշի ավտոմեքենան Տաշիր-Մեծավան ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ճամփեզրի ծառին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով երկու ուղեւորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























